“Հայաստան” Համահայկական Հիմնադրամի “ՀԱՏՄ” ՍՊԸ-ն (նախկինում Հայ-Ամերիկյան տնաշինական միավորում), ստեղծվել է 1991թ. Հայաստանի հանրապետության կառավարության և Ամերիկայի Հայկական Համագումարի համատեղ ջանքերով: Ձեռնարկության կառուցման տարածք էր ընտրվել 1988թ. Սպիտակի երկրաշարժից ամենաշատ ավերված տարածքը` Գյումրին: Նպատակը աղետի գոտու շինարարության համար բարձրորակ և սեյսմակայուն շինանյութերի արտադրությունն էր:

Ստեղծվեցին արհեստական քարի և փայտամշակման արտադրամասեր, որոնք հագեցվեցին ամերիկյան և եվրոպական սարքավորումներով: Գործարանը իր գործարկման օրվանից որակյալ շինանյութերով մատակարարել է ոչ միայն Շիրակի մարզում, այլ նաև հանրապետության այլ մարզերում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին:
1999 թվականից “ՀԱՏՄ” ՍՊԸ-ն ղեկավարվում և տնօրինվում է “Հայաստան” Համահայկական Հիմնադրամի կողմից, որը վերջին տարիների ընթացքում ընդլայնել է իր աշխատանքների ոլորտը: Գործարանը ներդրել է նաև ISO9001:2000 որակի կառավարման համակարգը:

Արհեստական քարի արտադրամասում տեղադրված է ամերիկյան հանրահայտ Columbia ֆիրմայի Model1600 բլոկի արտադրության հոսքագիծը, որը կոմպլեկտավորված է 10x20x40, 20x20x40, 25x20x40, 30x20x40, 40x20x40 սմ չափերով բլոկերի արտադրության կաղապարներով, ընդ որում դրանցից յուրաքանչյուրը ունի իր տարատեսակները, միտված շինարարության պրոցեսը ավելի ճկուն դարձնելու:

Արտադրվում են նաև American Gooble տիպի մաշակայուն և ամուր մայթի սալիկներ: Արհեստական քարերը և մայթի սալիկները պատրաստվում են տարբեր գունային լուծումներով և ցանկացած ամրության, ստացվում են վիբրամամլման եղանակով, հետագա ռեժիմային խոնավաջերմամշակմամբ, որը իրականացվում է Johnson Cure-Pak SP-5000 տիպի գոլորշու գեներատորով: 1 հերթափոխի արտադրական հզորությունն է` 10x20x40 տիպի բլոկների համար-15000 հատ, 20x20x40 տիպի բլոկների համար-7000 հատ, մայթի սալիկների համար-500 մ² : Եվ արհեստական քարերը և մայթի սալիկները արտադրվում են ամերիկյան ASTM և Հայաստանում գործող ստանդարտների պահանջներով, ունեն համապատասխանության սերտիֆիկատներ:

Գործարանը ունի փայտանյութի սղոցարան և 180 խմ ընդհանուր տարողությամբ պարբերական գործողության ավտոմատ կառավարման համակարգով արտադրական նշանակության փայտի չորանոց: Հատուկ ուշադրության է արժանի տանիքի փայտյա ֆերմաների պատրաստման “GANG NAIL” համակարգը, որը հնարավորություն է տալիս պատրաստելու մինչև 4 մ բարձրությամբ և 33 մ թռիչքով ֆերմաներ:

Կա նաև “Ardcor” պրոֆիլային հաստոցի միջոցով տանիքի մետաղյա ծածկաթիթեղների պատրաստման հնարավորություն, ինչի համար պահանջվում է 71 սմ լայնությամբ և 0.6…1 մմ հաստությամբ և չսահմանափակվող երկարությամբ թիթեղ:

img47Ձեռնարկության հիմնական արտադրական ուղղություններից մեկն է համարվում դպրոցական և օֆիսային և խոհանոցային կահույքի պատրաստումը: Արտադրվում է նաև էլիտար կահույք բնակարանների կահավորման համար:

img44Հիմնական արտադրատեսակների համար գործարանի տարեկան արտադրական հզորությունն է` բլոկներ-2500000 հատ, դռներ և պատուհաններ-10000քմ, տանիքի փայտյա ֆերմաներ 6000 քմ, մետաղյա ծածկաթիթեղ-12000 քմ, կահույք-20000 միավոր: